17/05/2019 21:03
Sony-ն և Microsoft-ը նախատեսում են համատեղ զարգացնել ամպային ծառայությունները
Sony կորպորացիան և Microsoft ընկերությունները նախատեսում են համատեղ աշխատել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման և Microsoft Azure-ի ամպային հարթակի հիման վրա նոր ծառայությունների ստեղծման ուղղությամբ, հայտարարել է ամերիկյան ընկերությունը:
Նշվում Է, որ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որում ընդգծվում է երկու ընկերությունների պատրաստակամությունը՝ քննարկել ամպային հարթակի հիման վրա նոր տեխնոլոգիաների ու ծառայությունների համատեղ մշակման հարցը։
«Մեր գործընկերությունը հնարավորություն կտա Sony-ին՝ օգտվելով Azure-ի և Azure AI-ի հզորություններից, նոր խաղային ու ժամանցային փորձ տրամադրել իր սպասարկյալներին», - նշվում է Microsoft-ի հայտարարության մեջ:
Մոտ 20 տարվա ընթացքում Sony-ն և Microsoft-ը մրցակիցներ էին տեսախաղերի շուկայում, որտեղ նրանց Playstation և Xbox խաղային կցուրդները պայքարում էին գերիշխող դիրքի համար։