17/05/2019 14:45
Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին
Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երևան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյան գլխավորությամբ, հայտնում են Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը և կառուցվածքը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշել է, որ այցի գլխավոր նպատակը Երևանի և Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների միջև կապեր հաստատելը, բնակիչների խնդիրների ծանոթանալն ու օրենսդիր-գործադիր մարմինների հետ համագործակցության ուղիներ փնտրելն է:
Հանդիպմանը քննարկվել են տնտեսության զարգացմանը, հողերի մշակման գործընթացին, Արցախում վերաբնակեցման ծրագրերին, բուհերի օպտիմալացմանը, հայկական երկու հանրապետությունների երիտասարդների փխինտեգրմանը վերաբերող հարցեր: