17/05/2019 13:48
Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը: Այդ մասին հայտարարել է նրա խորհրդական Դմիտրի Ռազումկովը՝ «1+1» հեռուստաալիքում ելույթ ունենալով «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում:
«Զելենսկին, բնականաբար, կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը, քանի որ դրա համար կան մի շարք նախադրյալներ, մասնավորապես, կոալիցիայի բացակայությունը խորհրդարանում»,- ասել է նա:
Նրա շտաբն ավելի վաղ տեսահանրագիր է հրապարակել Ռադայի արձակման մասին: Զելենսկին ինքն ընտրարշավը ընթացքում նույնպես հայտարարել է Ռադայի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան հոկտեմբերի վերջին: Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակաված է մայիսի 20-ին: