17/05/2019 10:50
Կիրկորովը հայտարարել է, որ Ռուսաստանին վերադարձրել է «Եվրատեսիլի» եզրափակիչ
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ իր շնորհիվ երգիչ Սերգեյ Լազարևը կարողացել է անցնել «Եվրատեսիլի» եզրափակիչ: Այս մասին նա գրել է instagram-ում:
«Երջանիկ եմ, որ մենք Սերգեյի հետ Ռուսաստանը կրկին վերադարձրեցինք «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ», — գրել է Կիրկորովը:
«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան) փայլուն ելույթ ունեցավ մրցույթի կիսաեզրափակիչ փուլում, սակայն չանցավ եզրափակիչ։