17/05/2019 10:39
Մադուրոն Կարակասում հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջին անգամ հանդիպել է Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հետ և քննարկել ամերիկյան պատժամիջոցները:
«Կարևոր հանդիպում Շփման միջազգային խմբի հետ, որն այցելել է Վենեսուելա: Ես նրանց հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ ներքին տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով և քննարկեցի ամերիկյան կայսրության տնտեսական ագրեսիան մեր ժողովրդի դեմ»,- գրել է Մադուրոն Twitter-ում:
Վենեսուելայի նախագահի և Շփման միջազգային խմբի ներկայացուցիչների հանդիպումն անցկացվել է առաջին անգամ: Դրան մասնակցել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների պատվիրակները: