17/05/2019 12:40
Գնահատում եմ որպես փաստ. Ռուբինյանը՝ Արցախի նախագահների՝ Քոչարյանի գործով դատարան գալու մասին
Գնահատում եմ որպես փաստ, ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով Արցախի նախագահների դատարան ներկայանալու փաստը:
«Դա գնահատում եմ որպես փաստ, և չեմ կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի ժողովրդի եղբայրությանը», - ասաց Ռուբինյանը:
Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ վարչապետը, երբ գրում էր, որ, եթե ինչ-որ ուժեր Արցախը հակահեղափոխության կենտրոնի փորձեն վերածել, ապա Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության կենտրոնի, արդյո՞ք նա նկատի ուներ Արցախում անցկացվող ՀՅԴ ֆորումը՝ Ռուբինյանն ասաց.
«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ մամուլը պարբերաբար լարվածության մասին է գրում: Ըստ էության հենց այս համատեքստում է այդ խոսակցությունը: Հաշվի առնելով այս ամենը՝վարդչապետն այդ թվցյալ վտանգին է անդրադարձել»:
Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության օրը Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում պնդել էին իրենց երաշխավորությունը՝ Քոչարյանի ազատ արձակման դիմաց: