17/05/2019 19:49
Քննիչը միջնորդություն է ներկայացրել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ
Ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քննիչը միջնորդութուն է ներկայացրել գործով մեղադրյալ, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: