17/05/2019 13:14
Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների, այսպես կոչված, ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից:
«Ես եկա այն եզրակացության, որ, հաշվի առնելով տնտեսական զարգացման նրա (Թուրքիայի) մակարդակը, նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ:
Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում է առևտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին և Թուրքիայի իշխանություններին ծանուցել է վաղօրոք՝ մարտի 4-ին:
Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները հայտնել էին, որ վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած են Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: Բացի այդ, նշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր է սահմանել: