17/05/2019 20:33
Ինքնավար էլեկտրաբեռնատարն անցել է աշխատանքի (Տեսանյութ)
Նորարարական «T-Pod Einride» էլեկտրական բեռնատարը, որը երթևեկում է առանց վարորդի, գործարկվել է Շվեդիայում: Այն ամեն օր ապրանքներ է տեղափոխելու երկրի տարբեր հատվածներ: Այս պահին մարտկոցը բավարարում է միայն 200 կիլոմետր տարածք անցնելու համար:
Մեքենան տեղավորում է 20 տոննա բեռ: Ըստ մասնագետների, դրա շահագործումը կրճատում է ծախսերը 60 տոկոսով՝ դիզելային վառելիքով աշխատող փոխադրամիջոցների համեմատ: