17/05/2019 20:08
Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում
Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջել է դադարեցնել դրանք, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրունգալոսը՝ Թուրքիայի իր պաշտոնակից Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո:
Ավելի վաղ Անկարան «Ֆաթիհ» հորատման նավն ուղարկել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի շահագործել տարածաշրջանի բնական հարստությունները։
«Ես ամենախիստ ձևով հայտնեցի, որ մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և պահանջում ենք դադարեցնել դրանք», - ասել է Կատրունգալոսն՝ ավելացնելով.
«Միևնույն ժամանակ մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածությունը թույլացնելու անհրաժեշտությունը»։