17/05/2019 23:18
ՊԵԿ-ում հերքում են Կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը
Պետեկամուտների կոմիտեում հերքում են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ աշխատանքից ազատման մասին։
«Չունեմ նման տեղեկատվություն։ Եթե ճիշտ լիներ՝ պաշտոնապես կհրապարակվեր մեր կայքում», - Aysor.am-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Մկրտչյանը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը ավելի վաղ հրապարակել էր Hraparak.am-ը։