17/05/2019 13:08
Այսօր մինչև ժամը 16.00-ը դադարեցվել է Աջափնյակի մի շարք թաղամասերի և Կոտայքի մարզի Մուշ և Քասախ համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին մինչև ժամը 16.00-ը դադարեցվել է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի «Վահագնի», «Հույսի ավան», «Վանահովիտ», «Ուռենիներ» թաղամասերի, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզի Մուշ և Քասախ համայնքների գազասպառողների գազամատակարարումը: