17/05/2019 19:40
Պլանային ջրանջատում՝ Սիսիանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի ջրամատակարարումը:
Ընկերությունը նաև տեղեկացնում է, որ մայիսի 21-ին ժամը 11։00-23։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր»-ը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։