18/05/2019 16:28
Լևոն Քոչարյանին բավարարում է դատարանի կայացրած որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, բավարարում է դատարանի կայացրած որոշումը:
«Այնքանով է բավարարել, որ հայրս հիմա պետք է դրսում լինի, այդքանով բավարարում է։ Մենք ապօրինի ենք համարում արդեն այն, որ հայրս այսքան ժամանակ նստած էր», - լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել անձնական երաշխավորությունը», - հայտարարեց դատավորը։