18/05/2019 15:10
Թաիլանդում շունը փրկել է ողջ-ողջ թաղված նորածնին
Թաիլանդի հյուսիս-արևելքում շունը փրկել է ողջ-ողջ թաղված նորածնին, գրում է «Daily Mail»-ը:
Ըստ պարբերականի՝ Պինգ-Պոնգ անունով շան տերը զբոսնում էր նրա հետ դաշտում, երբ չորքոտանին հանկարծ սկսել է հաչալ և փորել հողը:
Երբ տղամարդը մոտեցել է՝ նկատել է նորածնի ոտքը: Փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տղամարդու խոսքով՝ բոլորին ցնցել է Պինգ-Պոնգի արարքը։
«Նա հերոս է, քանի որ փրկել է երեխայի կյանքը», - նշել է նա: