18/05/2019 18:02
Շփում խոզուկների հետ՝ մեկ գավաթ սուրճի շուրջ (Տեսանյութ)
Տոկիոյի Մեգուրո թաղամասում բացվել է գաճաճ խոզերով սրճարան:
Կենդանիների հետ հնարավոր է խաղալ 8 դոլարի և ըմպելիքի գումարի դիմաց:
Շփման համար տրվում է 30 րոպե:
«Mipig» սրճարանների ցանցը մեծ տարածում ունի Յամանասի նահանգում: Կենդանիներին հաստատություն են բերում Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից:
Սրճարանում կարելի է նաև գնել խոզերին, որոնք վաճառվում են առնվազն 3000 դոլարով: