18/05/2019 13:34
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը պատմել են, թե որտեղ է ծնվել իրենց որդին
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի որդի արքայազն Արչին ծնվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող, Ամերիկյան հիվանդանոցային կորպորացիային պատկանող «Portland Hospital» մասնավոր ծննդատանը, հայտնում է РИА Новости-ն։
«Portland Hospital» հիվանդանոցում ծննդաբերության արժեքը սկսվում է 15 հազար ֆունտ ստերլինգից, որոշ ծննդկանների համար հասնում է մինչև 500 հազարի` կախված մնալու օրերի քանակից, սենյակի վիճակից և կնոջ պահանջներից:
Նշվում է, որ Մեգան Մարքլը հիվանդանոցում միայն մեկ օր է անցկացրել: