18/05/2019 20:24
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը չի կալանավորվի
Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց մերժել ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քննիչի միջնորդությունը՝ կալանավորել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին։
Ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քննիչը միջնորդութուն էր ներկայացրել գործով մեղադրյալ, «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք էր առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 13-ին՝ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ անցկացվող ակցիայի ժամանակ, ՀՀ 2-րդ նախագահի աջակիցները հարվածել էին ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով դատարանի բակում հակընդդեմ բողոքի ակցիա էր անցկացնում։