18/05/2019 09:59
«Ժամանակ». Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենն աշակերտների ծնողներին ստիպում է աջակցել իրեն
«Ժամանակ» թերթը գրում է.
«Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրեն Մաշա Իվանյանը, չբավարարվելով ի պաշտպանություն իրեն ստիպողական հանրահավաք կազմակերպելով, հիմա էլ ծնողներին ստիպում է ստորագրել մի դիմումի տակ, որով նրանք, իբրև թե, իրենց աջակցությունն են հայտնում Իվանյանին և դեմ են նրան աշխատանքից ազատելուն:
Իվանյանն ավարտական դասարանի աշակերտների ծնողներին խոստանում է, որ իրեն աջակցելու դիմաց ինքն էլ կօգնի, որ երեխաներն ավարտական քննությունների ժամանակ բարձր գնահատականներ ստանան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: