18/05/2019 10:02
«Ժողովուրդ». Ոստիկանության վարչություններից մեկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել 5.7 մլն դրամ յուրացնելու համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ. ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին:
Ըստ քրեական գործի նյութերի` Ամիրբեկյանը կանխիկացնելով այդ գումարը, որ կազմել է մոտ 5.7 մլն դրամ` յուրացրել է այն: Ի դեպ, Ժաննա Ադամյանը ևս հայտնվել է մեղադրյալի աթոռին նույն արարքի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։