18/05/2019 10:10
«Հրապարակ». Տնտեսագիտական համալսարանում դեմ են ռեկտորի ընդունած նոր կանոնակարգին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին մենք հարցազրույց էինք արել պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, ով դասախոսական անձնակազմի ընտրության նոր «կանոնակարգ» է ընդունել, որի արդյունքում դասախոսներից շատերը կարող են դուրս մնալ համալսարանից, մասնավորապես՝ անգլերեն չիմանալու պատճառով։
Նա հարցազրույցում ասել էր, որ կանոնակարգը քննարկվել է բուհում, բոլոր առաջարկները հաշվի են առնվել, առարկություններ չեն եղել։
Մենք տեղեկացանք, որ բուհում զարմացել են ռեկտորի այս հայտարարությունից, իսկ երեկ բուհի ամենամեծ ամբիոններից մեկը՝ տնտեսագիտության տեսության ամբիոնը, նիստ է արել, ամբիոնի վարիչ Ֆիրուզա Մայիլյանը ներկայացրել է նշված կանոնակարգը, ապա ամբիոնի անդամները միաձայն դեմ են քվեարկել կանոնակարգին և որոշել են կասեցնել փաստաթղթի գործարկումը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։