18/05/2019 13:08
Վենեսուելան պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ
Կարակասը փոխադարձ հարգանքի հիման վրա պատրաստ է երկխոսություն սկսել ԱՄՆ վարչակազմի հետ, հայտարարել է վենեսուելական ԱԳՆ-ի ղեկավար Խորխե Արրեասան:
«Դա պահ է դիվանագիտության համար, դա դիվանագիտության ժամն է։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել ու հարգել միմյանց», - ասել է դիվանագետը:
Նա նաև կարծիք է հայտնել, որ Վենեսուելայի վերաբերյալ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը ձախողվել է։