19/05/2019 21:49
Պատգամավորը կոչ է անում չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչ է արել համաքաղաքացիներին վաղը դրսևորել «քաղաքացիական բարձր գիտակցություն և չներգրավվել դատական համակարգը ոչնչացնող գործընթացների մեջ»:
«Հիշեք, հակառակ դեպքում կանգնելու ենք քաղաքացիական պատերազմի առջև, ինչին հաջորդելու է պետականության սասանումը... Խնդրում եմ լինել ողջամիտ...», - Facebook-ի իր էջում գրել է նա։
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը իր ուսանողներին տեղեկացրել է, որ վաղը ոչ միայն չի լինելու ՀՊՏՀ-ում դասի, «այլև առաջարկում եմ դասադուլ անել և միասին արգելափակել բոլոր դատարանների մուտքերը»։
«Դասերն անպայման լրացնելու ենք, սակայն հեղափոխության երկրորդ փուլից հետո», - Facebook-ի իր էջում գրել է նա։