20/05/2019 18:18
«Greenpeace»-ի ակտիվիստները շրջափակել են BP-ի կենտրոնայականը Լոնդոնում
«Greenpeace» միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները երկուշաբթի շրջափակել են BP նավթի-գազի կորպորացիայի կենտրոնայականը Լոնդոնում:
«Ակտիվիստներն արգելափակել են Լոնդոնում BP-ի կենտրոնայականի մուտքերը: Նրանք ճամբար են ստեղծել հատուկ մշակված կոնտեյներների ներսում: BP-ն չի կարող ձևացնել, թե կարող է սովորականի նման շարունակել բիզնես վարել կլիմայական ճգնաժամի իրավիճակում», - ասված է «Greenpeace»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Սա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում նմանօրինակ առաջին ակցիան չէ։
Ապրիլին «Extinction Rebellion» բնապահպանական կազմակերպության ակտիվիստները երկու շաբաթվա ընթացքում արգելափակում էին քաղաքի երթևեկությունը, խանգարում մետրոյի աշխատանքին և փակում Լոնդոնի ֆոնդային բորսայի մուտքը։