20/05/2019 13:27
«Տաք թեյ խմեք». Վարչապետը՝ դատարանների մուտքերը փակած մրսած քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին։
«Բոլորին ակնհայտ է, որ չի կարող լինել դատական համակարգ, որի իշխանությունը չի բխում ժողովրդից։ Բոլորը տեսան, որ դատական գործերին ապօրինի միջամտությունը լիելու է խիստ», - ասաց վարչապետը։
Նա ընդգծեց՝ իրենց նպատակը Հայաստանում, իսկապես, անկախ դատական համակարգ ունենալն է։
«Ես գիտեմ, որ ինչ-որ դատական գործեր հետաձգվել են, ուզում եմ այն քաղաքացիներից, ում դատական պաշտպանական իրավունքը մի քանի ժամով հետաձգվել է, ներողություն խնդրել», - ասաց վարչապետը։
Նա դատարանների մուտքերը փակած քաղաքացիներին կոչ արեց թեյ խմել, եթե մրսել են։
«Հույս ունեմ չեք մրսել, տաք թեյ խմեք, ամենակարևորը՝ դուխով», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության ո սկզբունքայնության համար։