20/05/2019 14:32
Շվեդիայի դատախազությունն Ասանժին ձերբակալելու օրդեր է պահանջում
Շվեդիայի դատախազությունը դիմել է Ուփսալայի շրջանային դատարան` «WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման օրդեր ստանալու համար: Ասանժը գտնվում է Մեծ Բրիտանիայում, հայտնում են դատախազությունից:
Ինչպես նշվում է, օրդերը պահանջել են Ասանժի նկատմամբ վերսկսված հետաքննության շրջանակներում՝ սեռական բնույթի հանցագործությունների հետ կապված:
«Եթե դատարանի որոշմամբ կալանավորեն նրան, ես կհանձնեմ եվրոպական կալանքի մասին որոշում, որը ենթադրում է նրա արտահանձնումը Շվեդիային», - ասել է շրջանային գլխավոր դատախազի տեղակալ Էվա-Մարի Փերսսոնը:
Նա նշել է, որ «եվրոպական կալանքի որոշման և Միացյալ Նահանգների արտահանձնման խնդրանքի դեպքում, Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում կկայացնեն առաջնահերթության կարգով: