20/05/2019 17:35
Բիբերը վնաս է հասցրել Իսլանդիայի էկոլոգիային
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերի «I՚ll Show You» տեսահոլովակը հանգեցրել է Իսլանդիայի Ֆյադրարգլյուֆուր կանյոնի փակմանը։ Հենց այստեղ են անցկացվել տեսահոլովակի նկարահանումները, հայտնում է «Daily Mail»-ը:
Տեսահոլովակի թողարկումից հետո կատարողի հազարավոր երկրպագուներ ուղևորվել են կանյոն՝ անտեսելով արգելավայրեր այցելության մի շարք կառավարական արգելքներ:
Այցելուներն անցել են տեղադրված փակոցների վրայով՝ անտեսելով սահմանափակիչ նշանները, նաև փորձել են թաքնվել ազգային այգու տեսուչներից: Դրա հետևանքով բնության պահպանության գերատեսչությունների ներկայացուցիչներն ստիպված են եղել լիովին փակել կանյոնը:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ Բիբերին չեն մեղադրում ստեղծված իրավիճակի համար, սակայն հանրաճանչ մարդկանց խնդրում են մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին։
Վերջին ութ տարում Իսլանդիայում զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 1,5 միլիոնով. 2011 թվականին ժամանել է 600 հազար, 2018թ.-ին՝ 2,3 միլիոն մարդ:
Հանրաճանաչ կատարողի տեսահոլովակը նկարահանվել Է 2015 թվականին և չորս տարում հավաքել ավելի քան 440 միլիոն դիտում: