20/05/2019 14:45
Կոնգոյում Էբոլան ավելի քան 1200 մարդու կյանք է խլել
Անցյալ տարվա հուլիսից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի վիրուսի պատճառով մահացել է ավելի քան 1200 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 1105 մահացածների մասին:
«2019 թվականի մայիսի 19-ի դրությամբ արձանագրվել է վարակման 1816 դեպք, որից 1728-ը՝ հաստատված, 88-ը՝ հնարավոր։ 1209 մարդ մահացել է վիրուսից, 482-ը՝ բուժվել», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: