20/05/2019 09:27
Հրաչյա Հակոբյանը հարցի լուծման իրավական ճանապարհը չգիտի, բայց վստահ է՝ վարչապետը գիտի
Դատարանների վրա որևէ ճնշում չկա, դատական համակարգը մեկ տարի ժամանակ ուներ, որ հասկանար՝ երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն, թավշյա հեղափոխություն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հարությունյանը, ով այս պահին Շաենգավիթի դատարանում է, որտեղ արգելափակված է դատարանի ելումուտը:
«Բայց, թերևս, դա չհասակացավ դատական իշխանությունը», - ասաց իշխանական պատգամավորը:
Aysor.am-ի հարցին, թե հարցի լուծման համար սա՞ էր միակ ճանապարհը, պատգամավորն ասաց, որ ինքը իրավական ճանապարհը չգիտի, բայց վստահ է, որ վարչապետը գիտի, խորհրդակցել է իր իրավաբանների հետ, ովքեր ասել են, թե ինչ իրավական ճանապարհով կարելի է փոփոխությունների հասնել:
Մեկ այլ հարցի, թե վախի մթնոլորտ այսքանից հետո չի՞ ձևավորվի, իշխանական պատգամավորն ասաց, որ մինչ այս էին դատավորները վախի մթնոլորտում աշխատել:
«Սրանից հետո կունենանք այնպիսի դատական համակարգ, որը չի գործի կաշառքի, բռնաճնշումների միջոցով», - ասաց նա: