20/05/2019 10:31
Նիկոլ Փաշինյանը մոտեցել է Կենտրոնի դատարան ու մի քանի րոպե քաղաքացիների հետ խոսելուց հետո հեռացել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կարճ ժամանակով մոտեցել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրն արգելափակած քաղաքացիներին, կարճ ծանոթացել իրավիճակին ու թիկնազորի ուղեկցությամբ ծառայողական մեքենայով հեռացել։
Լրագրողները փորձեցին մի քանի հարց տալ ակցիայի մասին, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ այսօր ժամը 12։00-ին հանդես է գալու ելույթով և բոլոր հարցերի պատասխանները կլինեն այդ ելույթում։
Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ երեկոյան հայտարարել էր Հայաստանի բոլոր դատարանների մուտքերը փակելու ակցիայի մասին, որին միացել էին Ազգային ժողովի իշխանական պատգամավորները։