20/05/2019 15:31
Պորոշենկոն մտադիր է մասնակցել Ուկրաինայի նախագահի հաջորդ ընտրություններին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում է հինգ տարվա իր աշխատանքով և մտադիր է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին:
Այս մասին նա հայտարարել է «Die Welt» թերթին տված հարցազրույցում:
«Այո՛, ես կմնամ քաղաքականության մեջ և պատրաստակամորեն խորհուրդներով կօգնեմ նոր նախագահին, եթե նա դրա կարիքն ունենա», - ասել է Պորոշենկոն՝ ավելացնելով.
«Ես հնարավորություն կփնտրեմ մասնակցելու նախագահի հաջորդ ընտրություններին»: