20/05/2019 14:10
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում մայիսի 20-ի ցերեկը, մայիսի 21-22-ը՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 23-25-ը՝ կեսօրից հետո որոշ շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում մայիսի 20-ի ցերեկը, մայիսի 21-22-ը՝ ժամանակ առ ժամանակ, մայիսի 23-25-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։