20/05/2019 14:04
Տաջիկստանի բանտում տեղի ունեցած խռովության հետևանքով 32 մարդ է մահացել
Դուշանբեի արվարձանի բանտում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատապարտվածների խռովության հետևանքով առնվազն 29 կալանվոր է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, հայտնել է ТАСС-ի աղբյուրը:
Բացի այդ, անկարգությունների զոհ է դարժել ուղղիչ հիմնարկության երեք աշխատակից:
«Խռովարարները չեն ենթարկվել անկարգությունները դադարեցնելու պահանջին: Նրանք հարձակվել ու վիրավորել են բանտի մի քանի աշխատակիցների: Սպանվել է երեք սպա», - նշել են գերատեսչությունում:
Արդարադատության նախարարության տվյալներով՝ 30 առանձնապես վտանգավոր կալանավորներ, որոնք պատիժ են կրում ԻՊ-ին անդամակցելու մեղադրանքով, «զինվելով դանակներով և այլ սառը զենքով, պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին, որպեսզի փախուստի փորձ ձեռնարկեն»:
«Բանակցությունների ընթացքում հանցագործների միջև լեզվակռիվ է տեղի ունեցել, որը վերաճել է փոխհրաձգության… Բանտի վարչակազմը ծայրահեղ միջոցներ է ձեռնարկել, և անկարգությունները ճնշելիս զոհեր են եղել առանձնապես վտանգավոր կալանավորների շրջանում», - նշել են նախարարությունում:
Անկարգությունների հետևանքով սպանվել է առնվազն 29 կալանավոր:
«Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը տեղեկացված է միջադեպի մասին», - ասել Է ТАСС-ի աղբյուրը: