20/05/2019 00:06
ՀՀ նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ. Սեդրակ Ասատրյան
Հանապետության նախագահը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի երկիրը կործանումից դուրս բերելու սահմանադրական կարգը պահպանելու ուղղությամբ, սահմանդրության 123 հոդվածով դա նրա հիմնական պարտականությունն է, գրել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը:
«Պետք է փորձի բանակցել Վարչապետի հետ, վստահ եմ Վարչապետի շրջապատի մարդիք չեն գիտակցում կամ էլ գիտակցաբար վարչապետին դրդում են հանցագործության, եթե վաղը իրականացվի հոկտեմբերին ազգային ժողովում իրականացված սցենարը, Նախագահը իր անգործությամբ կմասնակցի հանցագործությանը», - ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբանը։