Քրդական գերեզմանները սեփականաշնորհել է ու քանդել. կենդանապաշտպանները շարունակում են մեղադրել Կենդանաբանական այգու տնօրենին, իսկ «Ջամբո»-ի սեփականատերը տնօրենի իր թեկնածուն ունի

21/05/2019 18:20

Քրդական գերեզմանները սեփականաշնորհել է ու քանդել. կենդանապաշտպանները շարունակում են մեղադրել Կենդանաբանական այգու տնօրենին, իսկ «Ջամբո»-ի սեփականատերը տնօրենի իր թեկնածուն ունի


Երևանի Կենդանաբանական այգին դարձել է ամենաքննարկվող կառույցներից մեկը, իսկ դրա տնօրենը՝ բողոքի ցույց անող կենդանասերների բնորոշմամբ՝ ամենաանհաջողը: Ու մինչ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ցուցարարներին մեղադրում է կենդանիների թրաֆիքինգի, կենդանաբանական այգու հաշվին բիզնես անելու ու իրեն զրպարտելու մեջ, «Ջամբո» էկզոտիկ պարկի սեփականատար Արտյոմ Վարդանյանը հակադարձում է՝ տնօրենը պետական Կենդանաբանական այգում իր բիզնես շահերն ունի, կենդանիների հետ վարվում է այնպես, ինչպես անձամբ ինքն է ուզում՝ սպանելով, փոխանակելով ու յուրացնելով:

«Ջամբո»-ի հիմնադիրը նշում է՝ ծանոթ է Ռուբեն Խաչատրյանի՝ Aysor.am-ին տված հարցազրույցին, որտեղ տնօրենը իր դեմ բողոքի ցույց անող այգու նախկին աշխատողների քայլերը բիզնես շահով է պայմանավորում:

Հիշեցնենք, որ ըստ Ռուբեն Խաչատրյանի, բողոքող աշխատողներից մեկն ունեցել է խոզերի ֆերմա և այդ խոզերին պահել է Կենդանաբանական այգու միջոցների հաշվին: Որոշ աշխատողներ Կենդանաբանական այգու այցելուներին մատուցել են ձիով շրջայցեր՝ համապատասխան վճարի դիմաց: Մի աշխատող էլ առյուծի ձագերին հանել է վանդակներից  ու գումարի դիմաց այցելուներին թույլատրել է կենդանու հետ լուսանկարվել, ինչը, տնօրենի խոսքով, տանջանք է կենդանու համար: Ու հիմա նրանք իր դեմ են դուրս եկել, քանի որ ինքն այդ արատավոր երևույթներին վերջ է տվել:

«Ձեզ հետ հարցազրույցում նրա արած այս հայտարարությունը, մեղմ ասած, լիարժեք չէ: Նախ ասեմ, որ այդ բողոքողների մեջ ես ընկեր, եղբայր, բարեկամ չունեմ ու նրանց արդարացնելու խնդիր էլ չունեմ: Ինքս, ցավոք, ուշ եմ միացել ակցիային, քանի որ երկրում չէի, բայց հեռացված աշխատողին հարցրեցի՝ խոզ պահե՞լ է, պատասխանեց՝ «այո», բայց ոչ թե ֆերմա, այլ՝ 3 խոզ, ու իր տարածքում: Սակայն դա եղել է մինչև 2011 թվականը: Անցել է 8 տարի, ինչո՞ւ պետք է նա միայն այսքան տարի անց բարձրաձայներ իր բողոքի մասին, դրա մեջ տրամաբանություն կա՞: Այն նույն տղան, ում համար ասում է, թե առյուծի ձագին հանել ու նկարել է, ինձ պատմել է, որ հետագայում՝ 2011թ.-ից հետո, տնօրենի հրամանով վանդակց հանել է առյուծի ձագին ու ցուցադրել տարբեր մարդկանց:

Փաստորեն, դուրս է գալիս, որ այն, ինչն իր հրահանգով է՝ նորմալ է, ինչը ոչ՝ տանջա՞նք կենդանու համար: Եվ հետո, աշխարհի տարբեր երկրների Կենդանաբանական այգիներում ընդունված է, որ կենդանիներին դուրս են բերում ու մարդիկ նրանց հետ նկարվում են: Ինչո՞ւ ոչ, եթե այդ գումարը գնում է Կենդանաբանական այգուն: Դա նորմալ երևույթ է ու չի նշանակում կենդանիներին տանջել: Երևի ինքը չգիտի, որ աշխարհում երեխաների համար գոյություն ունի կենդանաթերապիա, առողջական խնդիրներ ունեցող երեխաները շփվում են կենդանիների հետ: Շփվելով, երեխաները հասկանում են նաև, որ պետք չէ կենդանիներին, շներին քարով խփել, սպանել և այլն, ինչը, կարծես, այսօր տարածված երևույթ է: Հակառակը, պետք է հասկանան, որ կենդանուն վնաս տալ չի կարելի, նրան էլ պետք է սիրել ու պաշտպանել…

Մի քանի շաբաթ առաջ Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց, թե երեխաներին նվեր է անում՝ կարող են գալ ու նայել, թե ինչպես են վագրի ատամը վիրահատում, ու դրանից շոու սարքեց: Դա ի՞նչ տվեց երեխային, ի՞նչն է ավելի լավ, որ երեխան կենդանուն գրկի, նկարվի՞, թե՞ նայի՝ ինչպես են վիրահատում», - մեզ հետ զրույցում նշեց Արտյոմ Վարդանյանը:

Կենդանապաշտպաններն օրեր առաջ Ուրցաձորում էին, որտեղ, իրենց խոսքով, թաղված են Ռուբեն Խաչատրյանի հրահանգով քնեցման միջոցով սպանված 3 առյուծները: Այդ այցելությունն, ըստ մեր զրուցակցի, վանդալիզմի այլ դրսևորումներ ևս բացահայտեց. ասում է՝ պարզվեց, որ այնտեղ ժամանակին քրդական գերեզմաններ են եղել, սակայն տարածքը սեփականաշնորհվել ու գերեզմանները քանդվել են: Այդտեղ եկած ոստիկանության գնդապետը հաստատել է՝ տարածքի սեփականատերը Ռուբեն Խաչատրյանն է: 

«Ես ասել եմ ու կասեմ՝ Ռուբեն Խաչատրյանը Կենդանաբանական այգու երեք առյուծներին սպանել է, հիմա այնտեղ Գյումրիից բերված առյուծներն են: Կան վկաներ, ապացույցներ: Այնտեղ մարդիկ էին, ովքեր այդ առյուծներին խնամել են, դեմ են եղել, որ նրանց քնեցնեն ու ականատես են եղել այդ ահավոր գործընթացին: Ասում են՝ հրահանգ տվեց քնեցնեն, ու այդպես տաք-տաք թաղել են: Աշխատողներից Ջավադյան Անժելան պատմել է, որ լացելով խնդրել է՝ «Ռուբեն, մեղք են, մի սպանիր», ասել է՝ «ուզում ես՝ տար քո տանը պահիր»: Նույնիսկ չի թողել հերձեն: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ գազանանոցում այդ առյուծների համար տեղ չի գտել: Էֆթանազիան ծայրահեղ դեպքում են թույլատրում կիրառել, օրինակ, եթե կենդանին շատ հիվանդ է, չի կարողանում ուտել, խմել, տանջվում է ու փրկություն չկա: Բայց ախր սրանք առողջ են եղել», - մանրամասնեց Արտյոմ Վարդանյանը։ 

Նա չի հերքում՝ Երևանի Կենդանաբանական այգին արտաքինից գեղեցիկ է, մեկտեղ նկատում է՝ այն, ինչ սարքվել է՝ սարքվել է հանրության հաշվին, գումարն էլ բյուջեից նախկին քաղաքապետն է հատկացրել, այնպես չի, որ դա այգու տնօրենի բարի կամքի դրսևորումն է: Բայց այն, ինչն անհրաժեշտ է կենդանիների անվտանգության համար՝ ձեռնարկված չէ:

«Մի քանի ամսվա ընթացքում 2 անգամ բեզոարյան այծերը փախան գազանանոցից, մեկին գտան, մյուսը սատկեց, էն մյուսն էլ կորավ: Եթե որսորդը բեզոարյան այծի վրա կրակի, 2 միլիոն տուգանք է հասնում, իսկ դուք այս ի՞նչ բարձիթողի վիճակում եք նրանց թողել: Գոնե առաջին փախուստից հետո խելացի տնօրենը կմտածեր՝ ցանկապատը նորմալ սարքել, որ դեպքը չկրկնվի: Ինչ է, 2 հազար դոլար չունեի՞ք՝ կարգին, բարձր ցանկապատ սարքեիք: Ես օրեր առաջ տեսա Ուրցաձորում իր ղեկավարած հիմնադրամի կառուցած ցանկապատը: Հիացած եմ ուղղակի: Հետ եմ վերցնում խոսքերս, թե ինքն անգրագետ է, դրա համար էլ Երևանի գազանանոցում նորմալ ցանկապատ չի կառուցել: Ուղղակի նրա «վեջը չի», նա թքած ունի՝ ինչ է կատարվում Կենդանաբանական այգում», - վրդովված նկատեց մեր զրուցակիցը:

Արտյոմ Վարդանյանի խոսքով՝ Կենդանաբանական այգու խնդիրներից մեկն էլ մասնագետների բացակայությունն է: Չկա մեկը՝ հասկացնի, որ տրամադրված գումարով առաջինը պետք է այգու համար ճիշտ ու ապահով ցանկապատ սարքել, որ կենդանիները չկարողանան փախնել, և հետո նոր՝ ներսի դեկորատիվ ու շոու աշխատանքներն անել:

«Տարբեր տարիքի արջերին պահում են նույն վայրում, հետո էլ ասում՝ մի արջը մյուսին կերավ: Դա նրանից չի, որ սոված են պահում, այլ՝ սխալ են պահում: Էլ չասեմ, որ արջերին գայլերի հետ չի կարելի պահել: Հա, նման պրակտիկա կա աշխարհում, բայց ոչ այսպես անգրագետ մոտեցմամբ: Ինքը մատնացույց է անում քաղաքապետարանի մասնագետներին: Չեմ վախենա ասել՝ կենդանիների առումով այնտեղ մասնագետ չկա, անգրագետ մարդիկ են: Ժամանակին բաժնի վարիչների հանեց, այդ հաստիքը վերացրեց, որ կարողանա կենդանիներին իր ուզածի պես տնօրինի. 11 անգղներին տարել Իսրայելի «կռտած զիբիլների» հետ է փոխանակել: Դա նույնն է, որ ժամանակաից ինքնաթիռը փոխես 65 տարվա «մատոռը» խփած զոպորոժեցի հետ: Հազվագյուտ անգղների բազմացող զույգին էլ ապօրինի տարել է Ուրցաձորի իր տարածք, ի՞նչ իրավունք ունի պետական գույքը տանի», - ընդգծեց «Ջամբո»-ի սեփականատերը:

Անդրադառնալով իր արած այն հայտարարությանը, թե Ռուբեն Խաչատրյանին սատարել ու սատարում են ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, Բնապահպանության ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանն ու ներկայիս փոխքաղաքապետը՝ Արտյոմ Վարդանյանը կրկին հաստատեց.

«Ես ոչինչ ինձանից չեմ հնարում, դա այն է, ինչն ինձ շատերն են ասել: Լևոն Սարգսյանի դեմ ոչինչ չունեմ: Շատ անգամներ եմ նրա հետ շփվել, Ռուբեն Խաչատրյանի հայրիկի՝ Հարություն Խաչատրյանի հետ ինձ հյուրընկալվել է, իմ հյուրանոցում եղել է: Շատ կիրթ մարդ է. խոհարարս Լիբիայից էր, նրա հետ այնքան մաքուր արաբերենով խոսեց, որ ապշել էր: Բայց այն, որ եղել է Ռ. Խաչատրյանի հովանավորն, ամբողջ աշխարհը գիտի: Դա հենց Ռուբեն Խաչատրյանի խոսքերն են, ինքն է, որ ամեն տեղ նստելուց Լևոն Սարգսյանի համար «հոպար» է ասել: Ինձ արդեն չի էլ հետաքրքրում՝ ո՞վ է նրա մեջքին կանգնած, նաև, ո՞ւմ է գործից հանել, ո՞ւմ չի հանել՝ ինձ չի վերաբերում, դա թող պատկան մարմինները որոշեն: Իմ առջև դրված խնդիրը կենդանիների ապահովությունն է: Այն, որ հիմա էլ ինքը հովանավոր ունի՝ հաստատ է: Թե չէ մեկը մի տուփ «գրեչկա» է գողանում՝ բռնում տանում են, իսկ իր արած ապօրինությունները նույնիսկ խրախուսվում են»:

Դիտարկմանը, որ նախկինում ինքն ու Ռուբեն Խաչատրյանը բավական ջերմ հարաբերություններ են ունեցել, ու արդյոք նրանց հարաբերություններում տարաձայնությունների պատճառը մրցակցությունը չէ, օրինակ՝ գուցե այն, որ Արտյոմ Վարդանյանն է ցանկանում զբաղեցնել Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը, վերջինս ժպիտով պատասխանեց.

«Ժամանակին ես և Անուշ Ռաֆայելյանն ենք աջակցել, որ ինքն այդ պաշտոնը ստաձնի, եթե ես ցանկանայի, ապա վաղուց կարող էի տնօրեն դառնալ: Նման ցանկություն չեմ ունեցել, եթե խնդրեն էլ՝ չեմ գնա, չեմ կարող նման պատասխանատվություն վերցնել: Սարքել եմ իմ այգին՝ «Ջամբոն», որտեղ նաև շիմպանզեներ էի պահում: Երեխաները գալիս էին, խաղում, ուրախանում: Դրա ի՞նչն էր դաժան՝ չհասկացա: Իր հետ ոչ թե լավ, այլ՝ շա՜տ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, նույնիսկ իմ կենդանիներից տվել եմ, որ իր մոտ պահի, բայց այն պահից, երբ հասկացա, որ ինքը կենդանասեր չէ՝ ամեն ինչ վերջացավ: Կոնկրետ իմ բողոքը սկսվել է առյուծների սպանությունից: Կենդանաբանական այգուն կենդանասեր ղեկավար է անհրաժեշտ»:

Նման կենդանասերի Արտյոմ Վարդանյանը գիտի։ Ասում է՝ «Վիտամինի» Գարիկը (Գարիկ Պապոյան- հեղ.) հրաշալի տղա է, հրաշալի կենդանասեր ու կենդանապաշտպան:

«Ես կառաջարկեի, որ հենց իրեն նշանակեն, նա Կենդանաբանական այգու հրաշալի տնօրեն կլինի: Չեք պատկերացնի, թե նա ինչքան է սիրում կենդանիներին: Ու հավատացեք՝ բոլորն իրեն կաջակցեն այդ գործում: Անձամբ ես, անվճար, առանց որևէ շահ հետապնդելու ամեն ինչում կաջակցեմ Գարիկին», - վստահեցրեց նա:

Արտյոմ Վարդանյանը տեղեկացնում է՝ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Կենդանաբանական այգու տնօրենի պարտականությունները ստանձնի այնպիսի մի մարդ, ով սրտացավ կլինի կենդանիների նկատմամբ: Նաև, անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ Ռուբեն Խաչատրյանը, խոստումի համաձայն, իրեն դատի կտա:

«Ես դատարանում շա՜տ բան կունենամ ասելու: Այնքա՜ն բան է բացահայտվելու, այնքա՜ն մարդ է գալու, չի էլ պատկերացնում, թե ինչպես է այդ ամենն իր առջև շրջվելու: Ես ասածս ամեն բառը պատրաստ եմ դատարանում կրկնել, ու էլ ավելին: Այդ մարդը հայտարարում է՝ Հայաստանում կենդանիների թրաֆիքինգ կա, ապօրինի առքուվաճառք: Դա հնչեղ հայտարարություն է, որը վարկաբեկում է մեր երկիր, վնաս է առաջին հերթին հենց մեր հայրենիքին, որտեղ ես մեծ ներդրում եմ արել: Մարդկանց «կանտրաբանդիստ» է ասում, բայց խնդրում եմ, թող ստուգեն՝ այգու երեք կրիաներին ումի՞ց ու ինչպե՞ս է ձեռքբերել ինքը: Հաստատ Իջևանի անտառներից չի բռնել: Այդ բոլոր թղթերը կան: Եվրոպայում 28 տարի ապրելով, Հոլանդիայի քաղաքացի լինելով հանդերձ՝ բոլոր բիզնեսներս, հյուրանոցային ցանցս այնտեղ վաճառել ու 10 միլիոնից ավելի ներդրում եմ արել մեր երկրում: Առողջ առյուծներին սպանելու մասին ես բազմաթիվ ապացույցներ կարող եմ ներկայացնել, քնացնողը, թաղողը՝ բոլորը պատրաստ են գալ ու վկայություն տալ, թող ինքն էլ մեկ դեպք ապացուցի, որ թրաֆիքինգ է եղել: Այ, զրպարտանքը դա է՝ անապացույց մեղադրանքը: Իսկ առյուծների սպանության հետ ես չեմ հաշտվի, անգամ եթե մյուսների հետ լեզու գտնի, չբողոքեն, միևնույն է՝ ես հետ կանգնողը չեմ, գնալու եմ մինչև վերջ: Կենդանի սպանող մարդն իրավունք չունի կենդանի հսկել, տնօրինել» - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արտյոմ Վարդանյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17/06/2019 22:43 Վիսենտե դել Բոսկեն ժամանում է Հայաստան (Լուսանկարներ) 17/06/2019 22:12 «Սասնա ծռերը» ողջունում են Ռուսաստանի դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փաստը 17/06/2019 21:40 Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանյաց լուսանկարները (Տեսանյութ) 17/06/2019 20:13 Թոշակառու պրիմատները. ԱՄՆ-ում լաբորատոր կապիկների համար ապաստարան է բացվել (Տեսանյութ) 17/06/2019 20:06 Boeing-ը MAX 737 ինքնաթիռների աղետների զոհերի ընտանիքներից ներողություն է խնդրել 17/06/2019 20:05 Մարդու իրավունքների պաշտպանն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը 17/06/2019 19:57 ԱՄՆ-ը Եվրոպայում կփորձարկի նոր Abrams-ները 17/06/2019 19:57 Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը 17/06/2019 19:50 Huawei-ը հայտնում է ԱՄՆ հարձակման հետևանքով 30 միլիարդ դոլար կորստի մասին 17/06/2019 19:50 Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետք է աշխատի ՀՀ քաղաքացու կերպարը գծագրելու ուղղությամբ. վարչապետ 17/06/2019 19:45 ԱՄՆ-ն «դարի գործարքի» հրապարակումը հետաձգում է 17/06/2019 19:32 Սիրիայի հյուսիս-արևելքում ականապատված ավտոմեքենա է պայթել 17/06/2019 19:24 Սի Ցզինպինը հունիսի 20-21-ը կայցելի ԿԺԴՀ 17/06/2019 19:18 «Սանիթեք»-ից վերջնահաշվարկ ստանալու Սարգիս Մարտոյանի բողոքի քննության ընթացքը գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում 17/06/2019 19:15 #Anti Fake PRESIDENT բողոքի ակցիա Երևանի կենտրոնում և ՀՀ նախագահի նստավայրի դիմաց (Տեսանյութ) 17/06/2019 19:11 Եվրոպայի Խորհուրդն անհանգստացած է Սև Ծովում անվտանգության մարտահրավերներից 17/06/2019 19:03 Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին հրավիրել են ԱԳՆ 17/06/2019 18:57 Պլանային ջրանջատում Շիրակի մարզում հունիսի 20-ին և 21-ին 17/06/2019 18:52 Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում 17/06/2019 18:49 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական 17/06/2019 18:40 Թուրքիայի ափերի մոտ նավակի կործանման հետևանքով զոհվել է 12 մարդ 17/06/2019 18:32 Արցախում զինծառայողը վիրավորում ստացել է աչքի շրջանում. ձերբակալվել է նրա ծառայակիցը 17/06/2019 18:24 Հնդկաստանի արևելքում հարյուրից ավելի մարդ է մահացել սուր էնցեֆալիտի բռնկման պատճառով 17/06/2019 18:16 Բացահայտվել է քաղաքացու կողմից ուրիշի անվամբ վարկ ստանալու և խաբեությամբ գումարը հափշտակելու դեպք 17/06/2019 18:08 Արցախում զինծառայող է վիրավորվել 17/06/2019 18:05 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է միաբանական համագումարի մասնակիցների հետ 17/06/2019 17:53 Սիլվա Համբարձումյանի կողմից Արամ Հարությունյանին կաշառք տալու գործով 2 հոգու մեղադրանք է առաջադրվել. կա կալանավորված անձ 17/06/2019 17:44 Ադրբեջանում շուկայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել 17/06/2019 17:36 Լիբիայում Տրիպոլին գրավելու դեպքում կստեղծեն նոր կառավարություն 17/06/2019 17:29 Տիգրան Պետրոսյանի եզակիությունը ստիպում է ինձ հաճախ վերադառնալ նրա խաղերին. Լևոն Արոնյան 17/06/2019 17:21 ՀՀ ԱԱԾ-ն հայտնաբերել և առգրավել է առանձնակի արժեք ներկայացնող կտավներ 17/06/2019 17:15 ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետ 17/06/2019 17:03 Արարատ Միրզոյանն ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին 17/06/2019 16:54 Կաթողիկոսն ընդունել է Ավստրալիայից ժամանած ուխտավորներին 17/06/2019 16:46 Չեմ ուզում մտածել, որ Երևանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը. Իշխան Զաքարյան 17/06/2019 16:37 Ամառային զորակոչը հստակ կազմակերպելու ու անցկացնելու վերաբերյալ տրվել են ցուցումներ և հանձնարարականներ 17/06/2019 16:29 Ժամանակավորապես կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի մի հատվածի, Սեմյոնովկա, Ծովագյուղ և Զովունի համայնքների գազամատակարարումը 17/06/2019 16:19 Իրաքի քաղաքացին փորձել է Թուրքիայից թմրանյութ տեղափոխել Հայաստան 17/06/2019 16:11 «Տխուր է, որ ռուսերենը կար, հայերենը՝ ոչ». լույս ընծայվեց Տիգրան Պետրոսյանի «Գահերի խաղը. Ինչպե՞ս հաղթել շախմատում» գիրքը (Տեսանյութ) 17/06/2019 16:03 Գույքահարկի բարձրացման խնդրի մասին. Արմեն Գևորգյան. 168.am 17/06/2019 15:54 Նիգերիայում եռակի ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի 17/06/2019 15:47 Քաղաքացու աշխատանքային իրավունքները ոտնահարվել են, դիմել է ՄԻՊ-ին, արձագանք դեռ չկա 17/06/2019 15:35 էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում 17/06/2019 15:22 Մահացել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի գեներալը 17/06/2019 15:14 Յունկերը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հայտարարություն է արել 17/06/2019 15:06 Տոնախմբվել է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 17/06/2019 14:58 Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի. Բերբերյանը մեղադրում է գյուղնախարարությանը անգործության համար 17/06/2019 14:55 Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իսլանդիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 17/06/2019 14:42 Դերասան Ալեքսանդր Կալյագինը հոսպիտալացվել է 17/06/2019 14:33 Շախմատի ֆեդերացիան լիարժեքորեն գործում է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 17/06/2019 14:25 Մենք կարող ենք ավելիին հասնել. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ 17/06/2019 14:13 Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ 7 հարկանի կոնսպիրոլոգիաների մեջ մտնում. ԱԺ նախագահը՝ լրագրողներին 17/06/2019 14:02 «Բարսելոնան» կարող է ձեռք բերել «Ֆուլհեմի» 16-ամյա ֆուտբոլիստին 17/06/2019 13:52 Ֆրանսիայի հարավ-արևելքում թենիսի գնդակի չափսերի հասնող կարկուտ է տեղացել (Տեսանյութ) 17/06/2019 13:44 Օրենքի առաջ բոլորը հավասար են, Ծառուկյանի դեմ միտում չկա. Արարատ Միրզոյան 17/06/2019 13:38 Դատական բարեփոխումներն ավարտելը լիարժեք կդարձնի հեղափոխության ողջ փիլիսոփայությունը. ԱԳ նախարար 17/06/2019 13:36 Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է գրանցվել 17/06/2019 13:32 «Արևիկ» ազգային պարկի հատուկ պահպանվող տարածքում ապօրինի ընդերքօգտագործմամբ ոսկու հանքանյութ է արդյունահանվել. հարուցվել է քրգործ 17/06/2019 13:27 ԱՄՆ զորքերը տեղակայվելու են Լեհաստանի տարածքի վեց կետերում 17/06/2019 13:23 Ուզում ենք կառուցել եվրոպական ստանդարտներով մոդելավորված երկիր. Զոհրաբ Մնացականյան 17/06/2019 13:18 Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, ընդգրկված է շուրջ 10 000 զինծառայող (Տեսանյութ) 17/06/2019 13:14 Ճի՞շտ է, որ Արսեն Խառատյանը զբաղվել է իր իսկ ներմուծած ծանր թմրանյութերի վաճառքով. ՎԵՏՕ-ն 5 հարց է ուղղել ԱԱԾ տնօրենին (Տեսանյութ) 17/06/2019 13:10 «New York Times»-ը պատասխանել է պետական դավաճանության մասին Թրամփի մեղադրանքներին 17/06/2019 13:02 Կենտրոնական բանկի նախագահը մասնակցում է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին 17/06/2019 13:00 Հոնկոնգի կենտրոնում ցուցարարներն ապաշրջափակել են տրանսպորտի երթևեկությունը 17/06/2019 12:57 Ստավրոպոլի երկրամասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել է ՀՀ չորս քաղաքացի 17/06/2019 12:53 Հարցեր՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին 17/06/2019 12:43 Պարագվայի բանտերից մեկում խռովության ժամանակ 10 մարդ է մահացել 17/06/2019 12:34 Հայկ Ալումյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին (Տեսանյութ) 17/06/2019 12:23 Համահայկական 7-րդ խաղերի երկրորդ ջահը վառվեց Խոր Վիրապում՝ Արթուր Ալեքսանյանի կողմից (Լուսանկարներ) 17/06/2019 12:10 Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Լենինգրադյան փողոցում 17/06/2019 12:00 Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել 17/06/2019 11:57 Կինոոլորտի խնդիրները կլուծվեն, եթե լինի քաղաքական մտածելակերպի փոփոխություն. Նաիրա Զոհրաբյան 17/06/2019 11:46 Ինդոնեզիայում ավտովթարի հետևանքով 12 մարդ է մահացել 17/06/2019 11:37 Ֆուտզալի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իտալիայի հետ 17/06/2019 11:27 Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին 17/06/2019 11:22 Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար. Պատգամավորն՝ ԱԳ փոխնախարարին 17/06/2019 11:19 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին 17/06/2019 11:13 Նեյմարը կարող է լքել ՊՍԺ-ն 17/06/2019 11:09 Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից 17/06/2019 11:03 Սա համահայկական հարց է. ԱԺ-ում քննարկել են Արցախի հետ կապված ֆրանսիական դատարանի որոշումը 17/06/2019 10:53 Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը 17/06/2019 10:40 Հարկ վճարողների կարծիքը հարկային վարչարարության վերաբերյալ դրականորեն փոխվել է 17/06/2019 10:28 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի 17/06/2019 10:13 Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուսույց Նադեժդա Դավթյանը 17/06/2019 10:06 Ֆիլադելֆիայում ավարտական երեկոյի ժամանակ հրաձգության հետևանքով կա զոհ 17/06/2019 09:49 Հրդեհ՝ Հրազդան քաղաքի «Բարեկամություն» կինոթատրոնում 17/06/2019 09:45 ՔՊ նոր վարչությունը կղեկավարի Սուրեն Պապիկյանը 15/06/2019 15:24 Փարիզի Մարսյան դաշտում միգրանտներին նվիրված հսկա պատկեր է հայտնվել (Տեսանյութ) 15/06/2019 15:06 «Յուվենտուսը» Սարրիի հետ համաձայնեցրել է «2+1» սխեմայով պայմանագիրը 15/06/2019 14:52 Վարչապետի կողմից ԱԱԾ-ի առջև խնդիր չի դրվել շաբաթը կամ ամիսը մեկ աղմկահարույց մի դեպք բացահայտել. Վանեցյան 15/06/2019 14:33 Բեռլինում 3 հազար մարդ են տարհանել՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռումբի պատճառով 15/06/2019 14:27 Ես չեմ ամաչում գաղտնալսման բովանդակությունից, ես շատ ծանր եմ տանում ու ամաչում եմ գաղտնալսման փաստից. ԱԱԾ տնօրեն 15/06/2019 14:16 Պուտինը Սի Ցզինպինին ծննդյան օրվա առթիվ պաղպաղակ է նվիրել 15/06/2019 14:08 Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել. Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել 15/06/2019 13:45 Երևանում առաջին անգամ անցկացվեց «Look around» գիտության փառատոնը (Տեսանյութ) 15/06/2019 13:29 Շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է նռնականետ. ՊԲ-ն դիմել է համարժեք քայլերի 15/06/2019 13:20 Մանվել Գրիգորյանը հետազոտություններն անցել է, սպասում ենք պատասխաններին. վիճակը միջին ծանրության է. Անատոլի Գնունի 15/06/2019 13:06 ԲՀԿ ղեկավարի նկատմամբ ունեմ միմիայն հարգանքի զգացում, կոնֆլիկտի մասին խոսակցությունները ծիծաղելի են. Տիգրան Ուրիխանյան 15/06/2019 12:54 Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը