21/05/2019 13:33
ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է այն մասին, որ ահաբեկիչների տրամադրության տակ կան նյութեր՝ քիմիական զենք արտադրելու համար, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես նշվում է, նման հայտարարություն նա արել է Դուշամբեում ԱՊՀ երկրներ-մասնակիցների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի հետ հանդիպման ժամանակ:
Նա հավելել է, որ «խոցող նյութերը» նրանք ստանում են անօդաչու թռչող սարքերով: