21/05/2019 11:18
ԱՄՆ-ն թույլ է տվել Huawei-ին ժամանակավորապես գործունեությունը վերականգնել
Միացյալ Նահանգների Առևտրի նախարարությունը տեղեկություն է հրապարակել ժամանակավոր ընդհանուր թույլտվություններ տրամադրելու մասին, որոնք չինական Huawei ընկերությանը թույլ կտան պահպանել եղած ցանցը և առկա հաճախորդներին ծրագրային թարմացումներ տրամադրել:
Սակայն Ժամանակավոր թույլտվությունը կգործի միայն մինչև օգոստոսի 19-ը: Ինչպես հայտարարել է Առևտրի նախարար Ուիլբուր Ռոսին՝ ժամանակավոր ընդհանուր թույտվությունը «օպերատորներին ժամանակ կտա պայմանավորվածությունների հասնել» այլ ընկերությունների հետ: Չինական ընկերության դեմ սահմանափակումների հետաձգման որոշումն ընդունվել է ամերիկյան ընկերությունների համար սուր խնդիրներ չստեղծելու համար:
«Ժամանակավոր ընդհանուր լիցենզիան թույլ է տալիս գործունեության որոշակի տեսակներ, որոնք անհրաժեշտ են գոյություն ունեցող հաղորդակցային ցանցերի աշխատանքը շարունակելու և բջջային ծառայությունները պահպանելու համար, ներառյալ կիբեռանվտանգության ոլորտում հետազոտությունները, որոնք չափազանց կարևոր են առկա հաղորդակցային ցանցերի և սարքավորումների ամբողջականության և հուսալիության պահպանման համար»,- նշված է նախարարության հայտարարության մեջ: