21/05/2019 19:18
Վենեսուելան 130 մլրդ դոլար է կորցրել ԱՄՆ-ի գործողությունների պատճառով
2015 թվականից մինչև 2018 թ. ԱՄՆ-ի տնտեսական շրջափակման պատճառով Վենեսուելայի կորուստները կազմել են 130 մլրդ դոլար, այս մասին հայտարարել է ՌԴ-ում Վենեսուելայի արտակարգ և լիազոր դեսպան Կառլոս Ռաֆայել Ֆարիա Տորտոսան:
«ԱՄՆ-ի տնտեսական շրջափակման հետևանքով 2015թ.-ից մինչև 2018 թ. ընկած ժամանակահատվածում կորուստները գնահատվում են 130 մլրդ դոլար: Այս միջոցներով մեր երկիրը կարող էր ինը տարվա ընթացքում առաջ գնալ։ Մեր նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունն անհավասար պատերազմ է վարում աշխարհի ամենահզոր տնտեսական և ռազմական տերության՝ ԱՄՆ դեմ», - ընդգծել է դիվանագետը: