21/05/2019 14:41
Հեծանիվներով մրցարշավ՝ երեխաների մասնակցությամբ (Տեսանյութ)
Չինաստանում 240 երեխա մասնակցել է առանց սեղմակների հեծանիվներով մրցարշավի: Մրցումն անցկացվել է Չունցին քաղաքում:
Որոշ երեխաներ իրենց հետ մրցուղի են հանել սիրելի փափուկ խաղալիքները՝ որպես թալիսման: Ծնողներն ու կազմակերպիչներն ասում են, որ մրցարշավն օգնում է երեխաներին զարգացնել ինքնուրույնությունը և մեծացնել սերը դեպի սպորտ: Միջոցառմանը մասնակցել են նույնիսկ երկու տարեկան փոքրիկները:
Առաջին անգամ մրցարշավն անցկացվել է 2017 թվականին: