21/05/2019 17:40
Մեքսիկայում հրաձգության հետևանքով 10 մարդ է սպանվել
Մեքսիկայի Օախակա և Տամաուլիպաս նահանգներում հրաձգության ժամանակ սպանվել է 10 մարդ:
Օախակա նահանգի դատախազությունից հայտնել են, որ անհայտ հանցագործները կրակ են բացել մարդկանց խմբի վրա։
Հարձակման պատճառները դեռ չեն պարզվել, չեն հայտնաբերվել նաև մարդասպանները: Դատախազությունում գործ է հարուցվել մի քանի մարդու սպանության փաստով:
Միաժամանակ, Տամաուլիպաս նահանգում զինվորականները ավտոմեքենաների հետապնդումից հետո Դիաս Օրդաս համայնքում փոխհրաձգություն են սկսել օրինախախտների հետ:
«Golfo Pacifico» գործակալությունը հայտնում է, որ հետապնդումից հետո օրինախախտները հետ են շրջվել և զինվորականների հետ մարտի մեջ մտել։
Պատահարի հետևանքով սպանվել է տեղի հանցավոր խմբավորման 4 անդամ, վիրավորվել է մեկ զինծառայող: