21/05/2019 18:53
Աբխազիայի նախագահն ընդդիմությանը մեղադրում է իշխանությունը զավթելու փորձի մեջ
Աբխազիայում ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձի մասին, երեքշաբթի ասել է հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան:
«Ես արդեն խոսել եմ ընտրությունների հանգիստ անցկացման կարևորության մասին այն ժամկետներում, որոնք սահմանված են Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ։ Ընդդիմության գործողությունները սրում են հասարակական-քաղաքական իրավիճակը։ Մեր նկատած փաստերը վերջին օրերին վկայում են իշխանության զավթման փորձի մասին։ Դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չտրվել սադրանքներին, դրսևորել զսպվածություն, զգոնություն», - ասվում է Աբխազիայի նախագահի հայտարարությունում։