21/05/2019 10:56
Մոտ 400 օրենսդիր Թրամփին կոչ է արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ
Ամերիկյան Կոնգրեսի երկու պալատների մոտ 400 օրենսդիր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը: Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների անդամներ, տարածել է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն:
«Մի խումբ օրենսդիրներ, որոնց կազմի մեջ են երկու կուսակցությունների և պալատի ներկայացուցիչները՝ նախագահին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը»,-նշել են հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
«Սիրիայում հակամարտությունը բարդ է, և պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն է, որը կարող է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, տարածաշրջանային անվտանգության և կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում է ԱՄՆ-ի առաջատարությունը: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում սպառնում են ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին:»,- պնդում են օրենսդիրները նամակում:
Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի և Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության պատճառով»: