21/05/2019 19:54
Օտարերկրյա առաջնորդները ցանկանում են, որ ԱՄՆ նախագահ դառնա Ջոզեֆ Բայդենը. Թրամփ
Օտարերկրյա ղեկավարները ցանկանում են, որ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանի երկրի նախկին փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը, Մոնթուրսվիլ քաղաքում (Փենսիլվանիա) իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Բայդենը հայտարարել է, որ առաջադրվում է նախագահի թեկնածուի պաշտոնում՝ նշելով, որ գնում է այդ քայլին, քանի որ օտարերկրյա առաջնորդները զանգահարել են նրան և խնդրել են անել դա»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում լինի Բայդենն, ապա մյուս երկրները կփորձեն օգուտ քաղել դրանից։
«Նրանք Բայդենին են ցանկանում, որպեսզի Չինաստանը կարողանա շարունակել տարեկան 500 մլրդ դոլար և ավելին աշխատել՝ թալանելով ԱՄՆ-ին», - հայտարարել է Թրամփը։
Նշենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտրվի 2020 թվականի փետրվարին: