21/05/2019 12:29
Ահաբեկիչները հարձակումների համար մտադիր են օգտագործել գրոհայինների երեխաներին
Միջազգային ահաբեկիչները հարձակումների իրականացման համար մտադիր են օգտագործել ոչ միայն գրոհայինների այրիների և կանանց, այլև նրանց երեխաներին, հայտնել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
«Մեզ հայտնի է դարձել, որ միջազգային ահաբեկչական խմբավորումների ղեկավարները հարձակումների իրականացման համար մտադիր են օգտագործել ոչ միայն գրոհայինների այրիների և կանանց, այլև նրանց երեխաներին»,-ասել է Բորտնիկովը՝ Դուշամբեում ԱՊՀ երկրներ-մասնակիցների անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի հետ հանդիպման ժամանակ: