21/05/2019 20:11
Տեղի է ունեցել թղթե ինքնաթիռների առաջնություն (Տեսանյութ)
Ավստրիական Զալցբուրգում անցկացվել է թղթե ինքնաթիռների 5-րդ ամենամյա առաջնությունը:
Ամերիկացի մասնակից Ջեյք Հարդիի ինքնաթիռն անցել է ամենաերկար ճանապարհը՝ մոտ 57 մետր, իսկ ամենատևական թռիչքը եղել է մոտ 14 վայրկյան՝ ավստրալացի Քեմերոն Քլարկի թղթե փոխադրամիջոցի մասնակցությամբ:
Բարձրագույն պիլոտաժ անվանակարգում լավագույնն էր ուկրաինուհի Կատերինա Ագաֆոնովան: