21/05/2019 13:06
ԱՄՆ-ում ծովային հետևակի ինքնաթիռ է կործանվել
ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի 2-րդ ավիաէսկադրիլիայի AV-8B Harrier գրոհային ինքնաթիռը վայր է ընկել Հյուսիսային Կարոլինայի նահանգի Հեյվլոք քաղաքի մոտ, տեղեկացրել են զորամասի հրամանատարությունում:
«Օդաչուն բարեհաջող կատապուլտով դուրս է թռել և ներկայում գտնվում է Նյու Բեռն քաղաքի Carolina East բժշկական կենտրոնում՝ հետագա բուժզննման համար։ Քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել»,- ասվում է հրամանատարության հաղորդագրությունում։
Վթարի վայրը շրջափակել են զինվորականները։ Պատահարի պատճառը հետաքննվում է։