«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է

22/05/2019 16:19

«Վարդա» գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած սպանության գործի վարույթը կարճվել է


ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործի վարույթը կարճվել է, տեղեկացնում են ՔԿ լրատվական ծառայությունից։ 

Ավելի վաղ հայտնել ենք, որ օգոստոսի 6-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ «Վարդա» գիշերային ակումբի մոտ, դանակահարություն է տեղի ունեցել։

Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել երիտասարդի դի՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել էր, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանն է: Վերջինս ճանաչվել էր տուժող:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է գիշերային ակումբի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել նաև ակումբի 34-ամյա տնօրենը:

Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատամիկրոմասնիկային, դատանյութագիտական, որոնց եզարկացություններն ստացվել են:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ  2018 թվականի օգոստոսի 6-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի հատվածում գտնվող «Վարդա» գիշերային ակումբի դիմաց, վիճաբանություն է տեղի ունեցել Արթուր Սահակյանի և ակումբի տնօրենի միջև, որի ժամանակ վերջիններս միմյանց դանակներով հարվածներ են հասցրել:

Նախաքննության ընթացքում պարզվել է վիճաբանության շարժառիթը:

Ըստ քննության տվյալների՝ ակումբի տնօրենը և Արթուր Սահակյանը վերջինիս կողմից «Վարդա» գիշերային ակումբ հաճախելու, ակումբի աշխատակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հիշյալ ակումբում հետագայում վճարելու պայմանով ժամանց անցկացնելու պատճառով գտնվել են անհաշտ հարաբերությունների մեջ, և ակումբի տնօրենն արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

2018 թվականի օգոստոսի 06-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանը, իր ընկերների հետ միասին, ժամանել է նշված գիշերային ակումբ, մուտք գործել ակումբի նախասրահ, որտեղ ակումբի աշխատակիցն արգելել է նրա մուտքը ակումբ:

Պարզաբանումներ պահանջելու նպատակով Արթուր Սահակյանը գնացել է ակումբի տնօրենի աշխատասենյակ, որտեղ տեղի ունեցած խոսակցության ժամանակ վերջինս կրկին արգելել է նրա մուտքը գիշերային ակումբ:

Նույն օրը՝ ժամը՝ 04-ից  05:30-ի սահմաններում, Արթուր Սահակյանը միայնակ վերադարձել է գիշերային ակումբ և իրեն գիշերային ակումբ չթողնելու դրդապատճառով վիճաբանել ակումբի տնօրենի հետ: Այդ ընթացքում սուր կտրող-ծակող գործիքներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Պարզվել է, որ  Արթուր Սահակյանը դանակով հարվածել է ակումբի տնօրենի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանին՝ գլխի հատվածին, ճակատաքունքային շրջանին: Իսկ ակումբի տնօրենը, այլընտրանք չունենալով, գիտակցելով, որ Արթուր Սահակյանը չի դադարեցնում ոտնձգությունը ուղղված իր կյանքի  դեմ, բռնել է վերջինիս ձեռքը և խլել դանակը: Այդ ընթացքում Ա.Սահակյանը մյուս ձեռքի դանակը շարունակել է թափահարել տնօրենի ուղղությամբ, իսկ վերջինս էլ, արդեն իսկ ուժասպառ լինելով և այլևս չկարողանալով բռունցքներով պաշտպանվել, Արթուր Սահակյանի ձեռքից խլած դանակով փորձել է հարվածել վերջինիս ոտքին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն հարվածը դիպել է նրա որովայնի հատվածին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով Ա. Սահակյանը մահացել է ծանր հեմոռագիկ շոկից՝ առաջ բերելով արտաքին և ներքին սուր, մասիվ արյունահոսություն:

2018 թվականի օգոստոսի 06-ին ակումբի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

2018 թվականի նոյեմբերի 5-ին Արարատի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ակումբի տնօրենի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։

Վարույթն իրականացնող մարմինը քննչական գործողությունների կատարման ճանապարհով գործով հավաքված ապացույցները ենթարկել է բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցների վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով, մի շարք վերաբերելի նախադեպային որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների կիրառելիության պատճառաբանություններով որոշում կայացրել՝ հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Այսպիսով՝ քրեական գործով կատարված նախաքննությամբ ամփոփելով ձեռք բերված ապացույցները՝ հիմնավորվել է, որ մեղադրյալի գործողությունները առերևույթ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններին:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով բազմակողմանի քննության արդյունքում քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ մեղադրյալի՝ գիշերային ակումբի 34-ամյա տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգով (անհրաժեշտ պաշտպանությունը), վնաս պատճառած արարքը քրեական օրենքով իրավաչափ համարվելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու, կիրառված խափանման միջոցը վերացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումը քրեական գործի հետ միասին ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու համար:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:35 Օդի ջերմաստիճանը հունիսի 23-ից 24-ը կբարձրանա 2-3 աստիճանով Այսօր, 13:32 Թրամփը փոխել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարին Այսօր, 13:24 Ողջաբերդում տների վերանորգման մասին խոսք չի կարող լինել. համայնքապետ Այսօր, 13:21 Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար Այսօր, 13:18 «Չելսին» համաձայնության է եկել Լեմպարդի հետ. պայմանագիրը հաշվարկված է մինչև 2022 թվականը Այսօր, 13:14 «Ամոթ է». Կառավարությունը «100 փաստ նոր Հայաստանի մասին» բրոշյուրներ է բաժանել պատգամավորներին Այսօր, 13:13 ԱՄՆ-ն արդեն հուլիսին կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Այսօր, 13:09 Բազմադրվագ գողության գործով մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին Այսօր, 13:00 Իսպանիայում կանխվել է ահաբեկչությունը հովանավորող ընտանեկան կլանի գործունեությունը Այսօր, 12:56 Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար. չհայտարարված այց՝ «Դատապարտյալների հիվանդանոց» Այսօր, 12:45 Թրամփը նախընտրական նոր արշավ է սկսել Այսօր, 12:38 Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը Այսօր, 12:37 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 12:35 Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 26-ի Այսօր, 12:25 Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Այսօր, 12:22 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 12:18 Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները. Աշոտյան Այսօր, 12:14 Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը Այսօր, 12:08 Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Այսօր, 12:02 ԱԺ հերթական նիստը շարունակվում է (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ապրիլի 16-ը այսուհետև Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր Այսօր, 11:40 Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա. Սուրեն Սարգսյան Այսօր, 11:35 Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում. Լուսանկար Այսօր, 11:15 Ավարտվել է խոշոր չափերով գողության դեպքով հարուցված քրգործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի Այսօր, 11:02 Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Այսօր, 10:43 Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրեց դատավորին. գլխավոր դատախազն առարկեց Այսօր, 10:23 Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը՝ ՔՊ փոխնախագահներ Այսօր, 10:17 Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Այսօր, 10:15 «Ժամանակ». ԼՀԿ-ն փոփոխություններ է առաջարկում Ազգային անվտանգության մարմիններում ծառայելու վերաբերյալ Այսօր, 10:13 «Ժողովուրդ». 7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չէ Այսօր, 10:11 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը Այսօր, 10:08 «Փաստ». Իշխանությունները զբաղված են «չիստկայով» Այսօր, 10:06 «Հրապարակ». «էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում». վարչապետը զայրացել է Այսօր, 10:04 Հրազդանի որոշ թաղամասերում, Ծաղկաձորում և մի շարք գյուղերում ժամանակավորապես գազ չի լինի Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Հնարավոր է, որ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին Այսօր, 09:57 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր, 09:53 «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները Այսօր, 09:50 «Ժամանակ». Հարկայինի դեմ «գործ տալ» հնարավոր չէ Այսօր, 09:46 «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին 18/06/2019 20:33 Վան Գոգի ատրճանակը վաճառվելու է աճուրդում (Տեսանյութ) 18/06/2019 20:20 Ռադայի պատգամավորն Ուկրաինացի զինծառայողներին գրոհայիններ է անվանել 18/06/2019 20:11 «Լիոնը» «Տոտենհեմից» 63 միլիոն ֆունտ է պահանջում Նդոմբելեյի համար 18/06/2019 20:03 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում 18/06/2019 19:54 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական 18/06/2019 19:46 ԵՄ-ն կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը 18/06/2019 19:34 «Նուբարաշեն»-ում 644 գրամ քաշով կանեփանման զանգված են գտել 18/06/2019 19:28 Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող ևս 128 մարդու 18/06/2019 19:20 Ոչ մի ազատ քաղաքացի չպիտի ներողություն խնդրի իր բառերի համար. Վահե Գրիգորյանը՝ ՀՀ նախագահից ներողություն խնդրելու մասին 18/06/2019 19:12 Հանդիպել են Իշխան Զաքարյանը և Արթուր Վանեցյանը 18/06/2019 19:08 Ոստիկանական բաժիններ են բերվել «օրենքով գողեր». ոստիկանապետի հանձնարարությամբ մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացվում (Տեսանյութ) 18/06/2019 19:00 Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել 18/06/2019 18:55 Վահե Էնֆիաջյանը Գարեգին Բ-ին առաջարկել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողություններն, ինչին Կաթողիկոսը համաձայնել է 18/06/2019 18:48 Ս-300 և Ս-125 համալիրների ներգրավվմամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ 18/06/2019 18:47 Յունգբերգը ներառվել է «Արսենալի» մարզչական շտաբում 18/06/2019 18:42 Պարոն Թովմասյանի հետ իմ աշխատանքը բացառապես արդյունավետ եմ պատկերացնում. Վահե Գրիգորյան 18/06/2019 18:38 Իմ վարույթում գտնվող բոլոր գործերը թողնելու եմ, այդ թվում՝ Մարտի 1-ի գործը. Վահե Գրիգորյան 18/06/2019 18:31 Հայաստանում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերն ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները. Նաիրա Զոհրաբյան 18/06/2019 18:15 Փաշինյանը հյուրընկալել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողին 18/06/2019 17:58 Պենտագոնը ներկայացրել է Օմանի ծոցում լցանավերի վրա Իրանի հարձակման նոր «ապացույցներ» 18/06/2019 17:48 Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը 18/06/2019 17:47 Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի 18/06/2019 17:31 Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 18/06/2019 17:22 Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը 18/06/2019 17:00 Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից 18/06/2019 16:48 «Էս դատավարությունը դարձրել եք կրկես». Քոչարյանի և մյուսների գործով նիստում թեժ է (Տեսանյութ) 18/06/2019 16:35 Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր 18/06/2019 16:32 Եթե մի քվեարկությամբ գուժելու եք մեր խմբակցության վախճանը, ձեզ լուսավորեմ՝ նման բան չի լինելու. Էդմոն Մարուքյան 18/06/2019 16:23 ՔԿՀ-ներում արձանագրվել է անորակ և ժամկետանց դեղերի առկայություն. ՊՎԾ 18/06/2019 16:12 Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները (Տեսանյութ) 18/06/2019 16:10 Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է 18/06/2019 16:08 Եթե ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակը խոցելի լիներ, ես չէի գնա այդ քայլին, իմ խաչը ծանր է. Վահե Գրիգորյան (Տեսանյութ) 18/06/2019 15:57 Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր 18/06/2019 15:44 Ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Պլատինին 18/06/2019 15:36 Աղվեսներ որսացող անձը հայտնաբերվել է 18/06/2019 15:25 «Տորոնտոյի» շքերթում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի 18/06/2019 15:20 Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար 18/06/2019 15:13 ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 18/06/2019 15:10 ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում 18/06/2019 15:04 Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքը. Վիսենտե դել Բոսկե (Տեսանյութ) 18/06/2019 14:50 Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ. Նարեկ Մալյան (Տեսանյութ) 18/06/2019 14:41 Հայաստանում ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել 18/06/2019 14:36 Պարոն Գրիգորյան, հեղափոխիչ ալիք ենք ակնկալում ձեզանից. Լենա Նազարյան 18/06/2019 14:28 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/06/2019 14:13 Արցախի Պաշտպանության բանակում զորավարժությունները շարունակվում են (Տեսանյութ) 18/06/2019 14:04 Թրամփը NYT-ից պահանջել է բացահայտել Ռուսաստանի դեմ կիբեռգրոհների մասին հոդվածի աղբյուրները 18/06/2019 14:00 Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը. Արման Բաբաջանյանը պաշտպանեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը (Տեսանյութ) 18/06/2019 13:58 Արցախում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել 18/06/2019 13:53 Շվեդիայի համայնքում վարչական շենքի վրա բարձրացվել է ԽՍՀՄ դրոշը 18/06/2019 13:45 ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար. Վարչապետ 18/06/2019 13:34 Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ 18/06/2019 13:23 Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք 18/06/2019 13:19 Զելենսկին պատմել է, թե ինչ է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ 18/06/2019 13:12 Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները (տեսանյութ) 18/06/2019 13:08 Ես վստահ եմ՝ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին որևէ հարցով զանգել կամ որևէ բան խնդրել. Հովհաննես Հովհաննիսյան (Տեսանյութ) 18/06/2019 13:03 Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժը խլել է առնվազն 12 մարդու կյանք 18/06/2019 12:57 Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Բեռլին 18/06/2019 12:50 Դադարեցվել է Արմավիրի մարզի Արագած համայնքի գազամատակարարումը 18/06/2019 12:45 Վահե Գրիգորյանը եղել է Քոչարյանի կողմից հաստատված դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում (Խմբագրված) 18/06/2019 12:42 Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարված երեխայի ուսերին ու ուզում հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ թեկնածուին (Տեսանյութ) 18/06/2019 12:35 «Բարսելոնան» պատրաստ է վերադարձնել Նեյմարին, եթե նա հրապարակայնորեն ներողություն խնդրի

Տվյալ բաժնի վերջին նյութերը