Դատավորների միությունը հորդորել է բոլորին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ

22/05/2019 17:22

Դատավորների միությունը հորդորել է բոլորին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ


Հայաստանի Դատավորների միության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքը, ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից:

Հասարակության անդամները պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի:

Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է:

Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անկախությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու զսպվածություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադարձել է դատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին: Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը): Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու անհրաժեշտ գործիքակազմ: Այսինքն, դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGER AND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը):

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով հեռարձակվող հեռուստահաղորդումներում, տեսանյութերում, տպագիր և էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերում հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ:

Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.

1. Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ: Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը, կետ 45-րդ):

2. Անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):

Արձանագրելով վերոգրյալը՝ Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններից:

Դատավորների միությունը հորդորում է նաև զերծ մնալ դատարանների բնականոն աշխատանքը խոչընդոտող, դատարանների շենքերի մոտակայքում հասարակական կարգը խաթարող ցանկացած գործողությունից, իսկ հավաքներ անցկացնելու իրավունքն իրացնել՝ պահպանելով ՀՀ Սահմանադրության  44-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջները:

Դատավորների միությունն ընդունում է, որ արդի իրավական զարգացումներին համահունչ՝ դատական իշխանությունը ևս բարեփոխումների կարիք ունի, որոնք պետք է միտված լինեն մեր երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը և իրավակարգի ամրապնդմանը:

Ուստի Դատավորների միությունը պատրաստակամ է այդ հարցում շահագրգիռ անձանց կողմից համապատասխան կամք դրսևորելու դեպքում առողջ ու կառուցողական քննարկումներ ծավալել դատական իշխանության բարեփոխումների վերաբերյալ՝ խնդրի լուծումը տեսնելով բացառապես իրավական դաշտում` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված դրույթների պահպանմամբ»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:00 Իսպանիայում կանխվել է ահաբեկչությունը հովանավորող ընտանեկան կլանի գործունեությունը Այսօր, 12:56 Հացադուլ հայտարարած Վահե Մելոյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար. չհայտարարված այց՝ «Դատապարտյալների հիվանդանոց» Այսօր, 12:45 Թրամփը նախընտրական նոր արշավ է սկսել Այսօր, 12:38 Վերաքննիչ դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանի միջնորդությունը Այսօր, 12:37 Նավթի համաշխարհային գներն աճում են Այսօր, 12:35 Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 26-ի Այսօր, 12:25 Ստեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Այսօր, 12:22 Երևանում և մարզերի մեծ մասում լույս չի լինի Այսօր, 12:18 Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները. Աշոտյան Այսօր, 12:14 Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը Այսօր, 12:08 Թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին Այսօր, 12:02 LIVE. ԱԺ հերթական նիստը շարունակվում է Այսօր, 11:52 Ապրիլի 16-ը այսուհետև Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր Այսօր, 11:40 Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա. Սուրեն Սարգսյան Այսօր, 11:35 Արթուր Վանեցյանը և Վիսենտե Դել Բոսկեն շրջել են Երևանում. Լուսանկար Այսօր, 11:15 Ավարտվել է խոշոր չափերով գողության դեպքով հարուցված քրգործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի Այսօր, 11:02 Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Այսօր, 10:43 Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրեց դատավորին. գլխավոր դատախազն առարկեց Այսօր, 10:23 Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Սիմիդյանը՝ ՔՊ փոխնախագահներ Այսօր, 10:17 Ջոն Բոլթոնն ԱՄՆ-ում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Այսօր, 10:15 «Ժամանակ». ԼՀԿ-ն փոփոխություններ է առաջարկում Ազգային անվտանգության մարմիններում ծառայելու վերաբերյալ Այսօր, 10:13 «Ժողովուրդ». 7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չէ Այսօր, 10:11 «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը քննարկել են Գագիկ Բեգլարյանին հանգիստ թողնելու հարցը Այսօր, 10:08 «Փաստ». Իշխանությունները զբաղված են «չիստկայով» Այսօր, 10:06 «Հրապարակ». «էդ ի՞նչ ձև է ընդհանրապես իրեն պահում». վարչապետը զայրացել է Այսօր, 10:04 Հրազդանի որոշ թաղամասերում, Ծաղկաձորում և մի շարք գյուղերում ժամանակավորապես գազ չի լինի Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Հնարավոր է, որ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին Այսօր, 09:57 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Այսօր, 09:53 «Հրապարակ». Հանուն Վահե Գրիգորյանի ընտրության, խորհրդարանը չեղարկել է բոլոր գործուղումները Այսօր, 09:50 «Ժամանակ». Հարկայինի դեմ «գործ տալ» հնարավոր չէ Այսօր, 09:46 «Մարտի 1»-ի գործով տուժողի փաստաբանը բաց նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին 18/06/2019 20:33 Վան Գոգի ատրճանակը վաճառվելու է աճուրդում (Տեսանյութ) 18/06/2019 20:20 Ռադայի պատգամավորն Ուկրաինացի զինծառայողներին գրոհայիններ է անվանել 18/06/2019 20:11 «Լիոնը» «Տոտենհեմից» 63 միլիոն ֆունտ է պահանջում Նդոմբելեյի համար 18/06/2019 20:03 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ոչ մի րոպե չկորցնել կլիմայական ճգնաժամի լուծման գործում 18/06/2019 19:54 Մեկ օրում Սիրիա է վերադարձել 1200-ից ավելի փախստական 18/06/2019 19:46 ԵՄ-ն կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի շուրջը 18/06/2019 19:34 «Նուբարաշեն»-ում 644 գրամ քաշով կանեփանման զանգված են գտել 18/06/2019 19:28 Թուրքիայի իշխանությունները որոշել են ձերբակալել Գյուլենի հետ կապերի մեջ կասկածվող ևս 128 մարդու 18/06/2019 19:20 Ոչ մի ազատ քաղաքացի չպիտի ներողություն խնդրի իր բառերի համար. Վահե Գրիգորյանը՝ ՀՀ նախագահից ներողություն խնդրելու մասին 18/06/2019 19:12 Հանդիպել են Իշխան Զաքարյանը և Արթուր Վանեցյանը 18/06/2019 19:08 Ոստիկանական բաժիններ են բերվել «օրենքով գողեր». ոստիկանապետի հանձնարարությամբ մարզերում ուժեղացված ծառայություն է իրականացվում (Տեսանյութ) 18/06/2019 19:00 Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով առնվազն 17 մարդ է մահացել 18/06/2019 18:55 Վահե Էնֆիաջյանը Գարեգին Բ-ին առաջարկել է եկեղեցիներում դադարեցնել սգո արարողություններն, ինչին Կաթողիկոսը համաձայնել է 18/06/2019 18:48 Ս-300 և Ս-125 համալիրների ներգրավվմամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ 18/06/2019 18:47 Յունգբերգը ներառվել է «Արսենալի» մարզչական շտաբում 18/06/2019 18:42 Պարոն Թովմասյանի հետ իմ աշխատանքը բացառապես արդյունավետ եմ պատկերացնում. Վահե Գրիգորյան 18/06/2019 18:38 Իմ վարույթում գտնվող բոլոր գործերը թողնելու եմ, այդ թվում՝ Մարտի 1-ի գործը. Վահե Գրիգորյան 18/06/2019 18:31 Հայաստանում սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տվող օգտատերերն ունեն Ֆրոյդի աղյուսակի բոլոր կոմպլեքսները. Նաիրա Զոհրաբյան 18/06/2019 18:15 Փաշինյանը հյուրընկալել է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ (MRI) սարքի ստեղծողին 18/06/2019 17:58 Պենտագոնը ներկայացրել է Օմանի ծոցում լցանավերի վրա Իրանի հարձակման նոր «ապացույցներ» 18/06/2019 17:48 Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կշարունակվի վաղը 18/06/2019 17:47 Իրանը պատրաստ է դիմակայել ճնշմանն ու թշնամական գործողություններին. Ռոհանի 18/06/2019 17:31 Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորված անձը Պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է Դատապարտյալների հիվանդանոց 18/06/2019 17:22 Նիկոլայ Պատրուշևը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցության պլանը 18/06/2019 17:00 Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից 18/06/2019 16:48 «Էս դատավարությունը դարձրել եք կրկես». Քոչարյանի և մյուսների գործով նիստում թեժ է (Տեսանյութ) 18/06/2019 16:35 Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր 18/06/2019 16:32 Եթե մի քվեարկությամբ գուժելու եք մեր խմբակցության վախճանը, ձեզ լուսավորեմ՝ նման բան չի լինելու. Էդմոն Մարուքյան 18/06/2019 16:23 ՔԿՀ-ներում արձանագրվել է անորակ և ժամկետանց դեղերի առկայություն. ՊՎԾ 18/06/2019 16:12 Քոչարյանի և մյուսների գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունները (Տեսանյութ) 18/06/2019 16:10 Ավան վարչական շրջանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը դադարեցվելու է 18/06/2019 16:08 Եթե ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակը խոցելի լիներ, ես չէի գնա այդ քայլին, իմ խաչը ծանր է. Վահե Գրիգորյան (Տեսանյութ) 18/06/2019 15:57 Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր 18/06/2019 15:44 Ձերբակալվել է ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Պլատինին 18/06/2019 15:36 Աղվեսներ որսացող անձը հայտնաբերվել է 18/06/2019 15:25 «Տորոնտոյի» շքերթում հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 4-ի 18/06/2019 15:20 Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար 18/06/2019 15:13 ԱԱԾ-ում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 18/06/2019 15:10 ԱԺ-ում ՍԴ դատավոր են ընտրում 18/06/2019 15:04 Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակները մոտեցնում են Եվրոպայի առաջնությունում խաղալու երազանքը. Վիսենտե դել Բոսկե (Տեսանյութ) 18/06/2019 14:50 Արսեն Խառատյանը չի կարող ինձ դատի տալ. Նարեկ Մալյան (Տեսանյութ) 18/06/2019 14:41 Հայաստանում ամուսնություններն աճել են, ամուսնալուծությունները՝ նվազել 18/06/2019 14:36 Պարոն Գրիգորյան, հեղափոխիչ ալիք ենք ակնկալում ձեզանից. Լենա Նազարյան 18/06/2019 14:28 Նավթի համաշխարհային գները նվազել են 18/06/2019 14:13 Արցախի Պաշտպանության բանակում զորավարժությունները շարունակվում են (Տեսանյութ) 18/06/2019 14:04 Թրամփը NYT-ից պահանջել է բացահայտել Ռուսաստանի դեմ կիբեռգրոհների մասին հոդվածի աղբյուրները 18/06/2019 14:00 Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը. Արման Բաբաջանյանը պաշտպանեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը (Տեսանյութ) 18/06/2019 13:58 Արցախում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել 18/06/2019 13:53 Շվեդիայի համայնքում վարչական շենքի վրա բարձրացվել է ԽՍՀՄ դրոշը 18/06/2019 13:45 ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընկալի, որ պետական բյուջեի միջոցները ծախսվում են հենց իր համար. Վարչապետ 18/06/2019 13:34 Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ռազմական համագործակցությունը պետք է մտահոգի պաշտոնական Երևանին. վրացագետ 18/06/2019 13:23 Վաշինգտոնը հավելյալ հազար զինվորական կուղարկի Մերձավոր Արևելք 18/06/2019 13:19 Զելենսկին պատմել է, թե ինչ է ասելու Պուտինին հնարավոր հանդիպման ժամանակ 18/06/2019 13:12 Մխիթար Հայրապետյանը դադարեցնում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի՝ իր լիազորությունները (տեսանյութ) 18/06/2019 13:08 Ես վստահ եմ՝ որևէ մեկը չի կարող Վահե Գրիգորյանին որևէ հարցով զանգել կամ որևէ բան խնդրել. Հովհաննես Հովհաննիսյան (Տեսանյութ) 18/06/2019 13:03 Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժը խլել է առնվազն 12 մարդու կյանք 18/06/2019 12:57 Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Բեռլին 18/06/2019 12:50 Դադարեցվել է Արմավիրի մարզի Արագած համայնքի գազամատակարարումը 18/06/2019 12:45 Վահե Գրիգորյանը եղել է Քոչարյանի կողմից հաստատված դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում (Խմբագրված) 18/06/2019 12:42 Ինչո՞ւ եք հայտնվել բռնաբարված երեխայի ուսերին ու ուզում հանգրվանել Սահմանադրական դատարանում. Գևորգ Պետրոսյանը՝ ՍԴ թեկնածուին (Տեսանյութ) 18/06/2019 12:35 «Բարսելոնան» պատրաստ է վերադարձնել Նեյմարին, եթե նա հրապարակայնորեն ներողություն խնդրի 18/06/2019 12:29 Վիսենտե դել Բոսկեն Երևանում է. Հանդիպում է լրագրողների հետ (Տեսանյութ) 18/06/2019 12:23 Զրպարտության մասով դիմելու եմ դատարան. Արսեն Խառատյան 18/06/2019 12:14 Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում հունիսի 19-ին 18/06/2019 12:06 Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու համար 18/06/2019 11:52 Ծանուցագիրը ստացել եմ, ի՞նչ պետք է անեի, պետք է դնե՞ի ռամկայի մեջ, կախեի պատին Այվազովսկու նկարի կողքի՞ն. Գագիկ Ծառուկյան 18/06/2019 11:45 Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիին հուղարկավորել են Կահիրեում 18/06/2019 11:37 Ինչ է, հիմա ձեռնտու՞ է Հանրապետության նախագահին կառավարելի պահելը. Արսեն Բաբայան 18/06/2019 11:32 Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է