22/05/2019 20:24
Բոսթոնի հիվանդանոցում միաժամանակ հղիացել է 14 բուժքույր
Ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում միաժամանակ հղիացել է հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի 14 բուժքույր: Այս մասին «Massachusetts General Hospital»-ի ներկայացուցիչները հայտնել են Twitter-ի պաշտոնական էջում:
Լուսանկարում, որը տեղադրվել է երեքշաբթի օրը, 14 կանայք համազգեստով կանգնած են կիսաշրջանաձև, ժպտում են՝ ձեռքերը դրած փորին:
«Մայրիկները: Ուռուցքաբանության բաժանմունքի ընտանիքը մեծանում է: Միանգամից 14 հղի բուժքույրեր, որոնցից մեկը սպասում է երկվորյակների: Այս աշխատակցուհիները ձեզ 15 պատճառ են տալիս ժպտալու համար», - գրել են հիվանդանոցի աշխատողները: