22/05/2019 13:05
ԱՄՆ-ում երթեր են տեղի ունեցել՝ ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների սահմանափակումների
Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով նախօրեին ընթացել են երթեր ընդդեմ հղիության արհեստական ընդհատումների իրավունքի սահմանափակման: Դժգոհության ալիք է առաջացրել նախօրեին Ալաբամա նահանգում ընդունված օրենքը, որն առավելագույնս սահմանափակում է կանանց աբորտի իրավունքները;
Բողոքի նման ցույցերից մեկը տեղի է ունեցել Վաշինգտոնում Գերագույն դատարանի շենքի մոտ, որը 46 տարի առաջ որոշում էր ընդունել հանրահայտ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով: Այն աբորտի իրավունքը հաստատել Էր համադաշնային մասշտաբով: Նահանգների մեծ մասը, սակայն, մտցրել է որոշակի սահմանափակումներ:
Ավելի քան 50 կազմակերպություն միավորվել է #ԿասեցնելԱրգելքները հեշթեգի և «Իմ մարմինն է՝ իմ ընտրությունը» կարգախոսի ներքո: ԱՄՆ մայրաքաղաքում ցույցին ներգրավվել են հարյուրավոր ակտիվիստներ և նույնիսկ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված նախագահի մի քանի թեկնածուներ: